Բակն ու այգին թաղվել էին ձյան տակ։Չոիս կողմը պայծառ, ակնախտիղ լույսեր էին վառվում, թվում էր, թե Ամանորի գեշեր է, ու բոլոր ծառերը եղևնիներ են դարձել։Թաց ձյունը թարում էր գեղուղեշ ծառերին, խաղողի նոր — նոր բողբոջած մատներին։Գարնանային այգում ձյունամրրիկ էր։Տարօրինակ ձայներ էին լսվում։Թվում էր՝ քաղցած գայլերի ոհմակն է ժանիքները կռճտացնում, կափկափում,կախկանձում։Ծառերի կատարներից ձնե ժայռեր էին փլվում , և ճկվում ու կոտրատվում ճյուղերը՝ աղեխարշ ձայներ արձակելով։