Թեմա 1
Հարց 1. Ինչ է ուսումնասիում տնտեսագիտությունը.
Տնտեսագիտությունը գիտություն է, որն ուսումնասիրում է բարիքի և ծառայությունների արտադրության, բաշխման փոխանակման և սպառման ընթացքում մարդկանց միջև ծագաց հարաբերությունները կապված սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մարդկանց անսահմանափակ պահանջմունքների բավարարման հետ:


Հարց 2. Ինչի հետ է կապված տնտեսագիտության առարկան.

Տնտեսագիտության գիտության առարկան կապված է մարդկանց տրամադրության տակ եղած ռեսուրսների ակտիվության և սահմանափակության հետ:
Հարց 3.

Ինչ է տնտեսական պահանջմունքը.

Տնտեսական պահանջմունքը, որևէ բանի նկատմամբ եղած կարիքն է, որն օբյեկտորեն անհրաժեշտ է անձի սոցիալական խմբի ձեռնարկության, հասարակության, կենսագործունեությամբ պահպանման և զարգազման համար:


Հարց 4.Ինչ է տնտեսական ռեսուրսը և քանի տեսակ է լինում:

Տնտեսական ռեսուրը նյութական և ոչ նյութական միջոցների ամբողջությունը, որը օգտագործվում է անհրաժեշտ արդյունքներ արտադրելու և ծառայություններ մատուցելու համար:
Ռեսուրսները լինում են բնական, աշխատանքային, նյութական, ֆինանսական և տեղեկատվական: