Թեմա 3.
Հարց 1. Բացատրել շուկա հասկացությունը
Շուկան հարաբերությունների այն ոլորտն է, որտեղ ծավալվում է տնտեսավարող սուբյեկտների և հասարակության անդամների գործունեությունը՝ կապված ապրանքների և ծառայությունների արտադրության և իրացման հետ:
Հարց 2. Ինչ է շուկայական մրցակցությունը.
Մրցակցսւթյունը շուկայական տնտեսավարման մասնակիցների միջև առաջացած այն տնտեսական հարաբերություներն են, որոնք ցույց են տալիս շուկայում առք ու վաճառքի բարենպաստ պայմաններ ձեռք բերելու և մրցակիցներին հաղթելու նպատակում տվյալ սուբյեկտի դրսեվորված վարքագիծը:
Հարց 3. Ինչ է շուկայի ենթակառուցվածքը.
Շուկայի ենթակառուցվածքը երեք հիմնական շուկաների ապրանքային ֆինանսական և աշխատուժի ներքի կառուցվածքն է, որը ապահովում է շուկայական հարաբերությունների արդյունավետ գործունեությունը:
Հարց 4. Որոնք են տնտեսության պետական կարգավորման նպատակները.
Տնտեսության պետական կարգավորման նպատակներից է, տնտեսական և սոցիալական կայունության հասնելը, ազգային արտադրության մրցունակցության ապահովումը, տնտեսական անվտանգությունը շուկայական մեխանիզմի հարմարեցումը տարբեր իրավիճակներին: